Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Երիտասարդության միջազգային օրվա առիթով Բրազիլիայում իր ելույթում դեմ է արտահայտվել թմրամիջոցների օրինականացմանը: Պապի խոսքերով, օրինականացումը չի փրկի թմրամիջոցներից կախում ունեցողներին։ Նա խոստացել է եկեղեցու աջակցությունը։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նախօրեին հայտարարել է, որ Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը մշտապես եղել է Բաքվի գերակա խնդիրներից մեկը։
Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում...